Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի վկայությունն են ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները. Արա Աբրահամյան

Սեպտեմբեր 03,2026 16:35 Share

Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները։

Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։

Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական և բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։

Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։

Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։ Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։

Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։ Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին ենթարկվելը հետապնդման և ձերբակալվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։

Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։

Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930