ՀԿԴ-ում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի, Կարինե Մարգարյանի եւ Աննա Բաբայանի գործով այսօր ավարտվեցին նախնական դատալսումները։
Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանը Aravot.am-ին ասաց. «Իմ պաշտպանյալը մեղադրվում է իբրեւ թե դատարանի որոշմամբ արգելադրված գույքը օտարվել է եւ Ռուզաննա Խաչատրյանը որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ իր հայտարարագրի մեջ չի ներառել այնպիսի գույք, որը ենթակա էր հայտարարագրման։ Տիկին Ռուզաննան մեղադրանքը չի ընդունում։
Այս նախնական դատավարության նախորդ փուլերում քննարկվել են խափանման միջոցների, բացարկների հարցեր։ Այսօրվա դատական նիստում քննարկվեց հետազոտվելիք ապացույցների ծավալը։ Որոշվեց որոշակի ծավալ, որը դատարանում պետք է հետազոտվի։
Պաշտպանների միջնորդությամբ որոշվեց, որ դատական նիստերը կարող են անցկացվել մեղադրյալների բացակայությամբ, ինչպես քրդատ օրենսգրքի նոր փոփոխություններն են սահմանում։ Արդեն հաջորդ նիստից լինելու են հիմնական դատալսումները»։
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 12:30-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































