Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը. TASS

Սեպտեմբեր 03,2026 20:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Գոսստանդարտ) արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն Բելառուսում գործող Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

Ինչպես նշված է Գոսստանդարտի համապատասխանության ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի՝ Արմավիրի մարզում արտադրված ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։

Այս մասին տեղեկանում ենք TASS-ից:

«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային խտություն» ցուցանիշը, որի նորման պետք է լինի առնվազն 0,3 գ/դմ³, կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Դրանից հետևում է, որ արտադրանքին հաղորդվել է որոշակի տեսակի արտադրանքին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվանմամբ ներկայացվում է»,— հայտնել են Գոսստանդարտից։

Արգելվել է ապրանքի վաճառքը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է դրա համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի գործողությունը։

Ավելի վաղ Բելառուսում նույն պատճառով արգելվել էր նաև վեց տարվա հնեցում հայտարարված վրացական Sachukari Traditional կոնյակի վաճառքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: