«Երկրի իշխանության ղեկին հայտնված անձն ամեն կերպ և ամեն ինչով սպառնում է մարդկանց, իսկ ուժային կառույցները և համակարգը խոնարհաբար ծառայում է մեկ անձի»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ցավով նշեց՝ երկիրը թևակոխում է ավելի ծանր բռնությունների փուլ, և Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում հաստատել մեկ անձի իշխանություն․ «Պետք է տեղի ունենա կարևոր առաջնահերթ օրակարգերի շուրջ լայն կոնսոլիդացիա։ Կան հանդիպումներ, քննարկումներ, սա նոր չէ, բայց դեռ վերջնական արդյունք չկա, հույս ունեմ առողջ ուժերն այդ ուղղությամբ են նայում։ Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն ռուսական ազդեցությունը ՀՀ-ում զրոյացնել, ռուսական ռազմաբազան հանել և այն թուրքականով փոխարինել: Ամեն ինչ անելու են, որ ռուսական բազան ՀՀ-ից դուրս գա»։
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































