Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր ելույթ է ունեցել Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովի բացմանը եւ շնորհավորել մասնակիցներին

Սեպտեմբեր 03,2026 23:38 Share

Հայաստանում Եվրոպական Միության ՖԲ պաշտոնական էջի հաղորդագրությունը.

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր ելույթ է ունեցել Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովի բացմանը՝ շնորհավորելով մասնակիցներին՝ երկու հարևան երկրների գործարար համայնքների միջև առավել սերտ տնտեսական համագործակցության ուղղությամբ այս կարևոր քայլը կատարելու կապակցությամբ։

Երկօրյա միջոցառմանը Հայաստանից և Թուրքիայից մասնակցում է շուրջ 200 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, սննդի արտադրության, տրանսպորտի և այլ ոլորտներ։

Իր ելույթում դեսպանն ընդգծեց Եվրոպական Միության շարունակական աջակցությունը Հայաստանի՝ առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերին նշելով, որ նման միջոցառումները կարող են նոր հնարավորություններ ընձեռել երկու կողմերի գործարարներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը։

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից՝ Հրանտ Դինք հիմնադրամի և TEPAV-ի հետ համատեղ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930