Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նկատմամբ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, եւ այդ հիբրիդային պատերազմի գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է. Նինա Կարապետյանց. «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2026 10:40 Share

«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է:

– Արդեն քանի օր է՝ համացանցում մարդիկ քննարկում են Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու սահմռկեցուցիչ տեսարանը: Նիկոլ Փաշինյանը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, հերթական շոուն է բեմադրում, երեկվա բրիֆինգի ժամանակ էլ վերահաստատեց, որ իրավապահներին ինքն է հանձնարարում՝ ինչպես գործել, եւ շնորհակալություն հայտնեց նրանց, անգամ պատգարակը բռնած ԱԱԾ-ականին: Այս պրոցեսներին ի՞նչ գնահատական կտաք:

– Իմ գնահատականն անթույլատրելի բառապաշարով է: Ես չեմ կարող այս ամենին եթերային բառամթերքով գնահատական տալ, որովհետեւ մեզանում տեղի ունեցողը ո՛չ իրավական հարթության մեջ է տեղավորվում, ո՛չ բարոյական, ո՛չ համամարդկային արժեքների, ո՛չ էլ հայկական ազգային արժեքների մեջ: Բոլոր կարմիր գծերը հատված են: Շատ քիչ հարցեր կան, որում ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, դրանցից մեկն այն է, որ Հայաստանի նկատմամբ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, եւ այդ հիբրիդային պատերազմի գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ իրեն սպասարկող սազանդար-պրոպագանդիստներով: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, որեւէ նորմի մեջ չի տեղավորվում: Չկա աշխարհում անգամ մի այնպիսի վայրի ցեղ, որը մարդու հետ կարող է վարվել այսպես: Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Հայաստանը դիկտատուրայի բաստիոն է: Իրավական երկրում չի կարող նման բան լինել: Այս ամենը հակասահմանադրական է, հակաիրավական է եւ հակակոնվենցիոն է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930