Լրահոս
Օրվա լրահոսը

Թաքվա․ Թուրքիան չպետք է բաց թողնի Հարավային Կովկասի ընձեռած հնարավորությունը. Region Monitor

Սեպտեմբեր 04,2026 11:19 Share

Region Monitor. Հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակում «Region Monitor»-ի հետ զրույցում Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, սահմանների բացման հնարավորություններին, գործընթացի ձգձգման պատճառներին և տարածաշրջանային փոփոխությունների պայմաններում Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությանը։

Թաքվայի գնահատմամբ՝ Երևանում անցկացվող գործարար համաժողովը պետք է դիտարկել որպես Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևոր առաջին քայլ, թեև նա չի ակնկալում արագ արդյունքներ։

«Մենք արագ և արդյունք ապահովող գործընթացի սկզբում չենք գտնվում։ Սա երկարատև գործընթաց է լինելու։ Գուցե մեկ տարի, գուցե մի քանի տարի, և հնարավոր է՝ դրա արդյունքները մեր կյանքի ընթացքում չտեսնենք։ Բայց ինչ-որ բան ցանկանալու դեպքում առաջին քայլը շատ կարևոր է։ Ես այս ջանքերը դիտարկում եմ որպես Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջին քայլ»,- ասել է Թաքվան։

Թաքվան ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Թուրքիայի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական և տնտեսական իրողությունները․ նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ է Հարավային Կովկասը դիտարկել ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։

«Այս պահին մեր առջև կա Հարավային Կովկասի հեռանկար և իրականություն։ Մերձավոր Արևելքում առկա քաոսն ու պատերազմական իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը, հյուսիսից և հարավից իրավիճակը դիտարկելիս մատնանշում են զարգացման նոր հնարավորությունների ուղղություններ»,- ասել է նա։

Թաքվայի խոսքով՝ Հայաստանն այդ նոր հարավկովկասյան իրականության մեջ կարևոր դեր ունի․

«Կարծում եմ՝ Թուրքիան չպետք է բաց թողնի այս հնարավորությունը»,- եզրափակել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930