Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին

Սեպտեմբեր 04,2026 12:21 Share

168.am. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից:

Նշենք, որ Բաղդասարյանը մշտապես հանդես է գալիս հօգուտ ՀՀ իշխանությունների: Բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Սամվել Կարապետյանը պահանջել է Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել «facebook.com» սոցցանցի իր էջում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները բոլորին տեսանելի տեսաուղերձի միջոցով և պահպանել այն առնվազն 1 ամիս: Սամվել Կարապետյանը հայցադիմումում պահանջել էր նաև, որպեսզի հերքման տեքստում բլոգերը ներողություն խնդրի իր ասածների համար: Որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում, գործարարը նաև պահանջել էր բռնագանձել 6.000.000 դրամ:

Դատարանը որոշել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Բաղդասարյանը պետք է «Ֆեյսբուք»-ում իր օգտահաշիվներով հերքում հրապարակի
հետևյալ բովանդակությամբ.

«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ
2026 թվականի հունվարի 2-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե գործարար Սամվել Կարապետյանը խաբել է պետությանը կամ թալանել է պետական բյուջեն՝ չեն համապատասխանում իրականությանը»:

Դատարանի որոշմամբ Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի նաև կբռնագանձվի 100.000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով ոչ նյութական արժեքին պատճառված վնասի փոխհատուցում:

Հայցը մնացած մասով մերժվել է: Խոսքը հոգուտ Կարապետյանի 6 մլն դրամ բռնագանձելու, ինչպես նաև տեսաուղերձով հերքում հրապարակելու և ներողություն խնդրելու մասին է:

Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի նաև որոշվել է նաև բռնագանձել 26.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930