Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Սեպտեմբեր 04,2026 21:35 Share

Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, կատարվող աշխատանքերի արդյունքներն ու նախանշվել են առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է բաշխիչ ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքների ընթացքը: Ընթացիկ տարում՝ մինչև սեպտեմբերի սկիզբ, ստացվել են նոր բաժանորդ դառնալու շուրջ 12.000 հայտեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 5000-ով: Շուրջ 7000 բաժանորդների էներգահամակարգը արդեն իսկ միացվել է բաշխման ցանցին:

Ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարի 27 բաշխիչ ենթակայաններում կատարվում են հիմնանորոգման, վերակառուցման և վերազինման աշխատանքներ, որոնց շնորհիվ Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաև Երևանի մի շարք վարչական շրջանների բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը էականորեն կբարելավվի:

ՀՀ-ում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP-17 կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի նախաձեռնությամբ «Նորագյուղ» 35/6 կՎ բարձր լարման նոր ժամանակակից մոդուլային ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծրագրի շրջանակներում տվյալ տարածքում կառուցվում են նաև 5 նոր ցածր լարման ենթակայաններ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ:

ՀԷՑ-ի «Գյումրի-1» 110/35/6 կՎ ենթակայանում (էլեկտրաէներգիա է մատակարարվում Շիրակի մարզի շուրջ 20.000 բաժանորդների), ինչպես նաև ՀԷՑ-ի «Սպիտակ» 110/35/10 կՎ ենթակայանում (էլեկտրաէներգիա է մատակարարվում Լոռու մարզի շուրջ 14.000 բաժանորդների) իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Հատկանշական է, որ այս ենթակայանները 1930-ական թվականներին կառուցումից ի վեր առաջին անգամ են արդիականացվում, սարքավորումների մեծ մասն այլևս պիտանի չեն շահագործման և վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս մշտապես խնդիրներ են առաջացնում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Վարդաշեն» 35/6 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներին: Նախորդ տարեվերջին տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով հոսանքազրկվել էին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ, տվյալ տարածքում կահավորվել է ժամանակավոր ենթակայան: Սակայն կուտակված էներգետիկ խնդիրներին հիմնավոր լուծում տալու նպատակով այս տարվա ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր, եվրոպական ստանդարտներին համապատասխան ենթակայանի կառուցում, որը զինված կլինի գերժամանակակից սարքավորումներով: Անհրաժեշտ նյութատեխնիկական սարքավորումների գնման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930