Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի, որը մեկնարկում ենք Գրքի Երևանյան միջազգային փառատոնով. նախարար

Սեպտեմբեր 05,2026 00:00 Share

ԿԳՄՍ նախարարության ՖԲ էջից.

Պաշտոնապես ազդարարվել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի բացումը. Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գրողներ, հրատարակիչներ, ընթերցասեր հանրության ներկայացուցիչներ։

Գրքի երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունն ամբարող և փոխանցող միակ երևույթ։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով փառատոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրային ընդգրկվածությունը հնարավորություն է տալիս փառատոնի երեք օրերին լիարժեք խոսել ամենակարևոր թեմաների շուրջ՝ քննարկել և արձանագրել, որ քաղաքը կարդում է։

«Փառատոնը տարեցտարի զարգանում է, ապրում իր սեփական կյանքով՝ ընդլայնելով սահմաններն ու աշխարհագրությունը, բերելով նոր համագործակցություններ, որոնք նպաստում են նոր շուկաների նվաճմանը: Փառատոնը մեզ համար նաև ընթերցանության կարևորությունն ընդգծելու հրաշալի հնարավորություն է, հատկապես որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի, որը մեկնարկում ենք Գրքի Երևանյան միջազգային փառատոնով։ Ժամեր առաջ այս դահլիճում քննարկել ենք՝ ինչպես խթանել ընթերցանությունը դպրոցում»,- ասել է նախարարը:

ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի, որը մեկնարկում ենք Գրքի Երևանյան միջազգային փառատոնով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել