Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում, ավելի հանգիստ էի ապրում»․ Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 05,2026 16:13 Share

«Շատ լավ հարաբերություններ ունենք Արմեն Գրիգորյանի հետ։ Ինչպես միշտ՝ ընկերական։ Արմենը միշտ այն մարդկանցից է եղել, որի հետ ես երբևէ նույնիսկ դառը խոսակցություն չեմ ունեցել»,- Արմեն Գրիգորյանի՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԽ գործող քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Այսօր նրա հարսանիքն է, ասաց, որ Արմեն Գրիգորյանն էլ է հրավիրված։ Լրագրողների հարցերին ի պատասխան, թե իր ու Արմեն Գրիգորյանի հարաբերությունները լարվա՞ծ են, քանի որ իրեն Արմեն Գրիգորյանի պաշտոնում են նշանակել, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Իմ նախկին պաշտոնն էլ Ռուբեն Ռուբինյանն է զբաղեցնում, բայց նրա հետ ամենօրյա շփման մեջ եմ»։

Հարցին՝ արդյոք հեղափոխության գաղափարներին չեն դավաճանե՞լ, քանի որ իրենց մեղադրում են՝ մեկ անձի մերժեցիք, բայց հեղափոխության հիմնական գաղափարները մնացին անկատար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այն մարդիկ, որոնք նման բան են ասում, չեն հասկացել՝ հեղափոխությունն ինչի մասին  է եղել։ Կային մարդիկ, որոնք մտածում էին, որ հեղափոխության հաջորդ օրը հրապարակում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին խարույկի վրա այրելու են, փողոցում մարդիկ են կանգնած լինելու, որ բոլորին գումար են բաժանելու, շատ գործարարների ու քաղաքական գործիչներ կային, որոնք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, հիմա կարող են գալ ու լինել նրա աշխատողները»։

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ․ «Շար երկար ժամանակ ես երջանիկ չեմ եղել։ Երբ կյանքը կտրուկ փոխվում է, կարող եմ անկեղծ ասել, գուցե չհավատաք, բայց մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում, ավելի հանգիստ էի ապրում։ Գիտեք՝ հեշտ է, որ խոսում եք՝ թիկնապահներ և այլն։ Ես անձնական կյանք չունեմ, ապրում եմ լայվ ռեժիմով, անձնական տարածք չունեմ, եկել եմ գրքի շնորհանդեսի, բոլորը հարցնում են հարսանիքից, զբաղվում են իմ երեխաներով, յուրաքանչյուր իմ լուսանկար, հարցազրույց բոլոր գրագետ, ոչ գրագետ, պարկեշտ, ոչ պարկեշտ մարդիկ քննարկում են»։

Հարցին՝ ո՞րն է իր համար հեղափոխության ամենահիշարժան դրվագը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Երբ իմացա, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Ամենաշատը հիշում եմ այն պահը, երբ վարչապետը Մարիոթից դուրս եկավ, ասաց՝ ի՞նչ ես կարծում, ասացի՝ բռնելու է, ասաց՝ է, լավ է, թող բռնի։ Երբ բռնեցին, ես հակացա, որ մոմենտումն էր․ կամ էս կողմ, կամ՝ էն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930