Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը:
Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերի և աշխատանքների կարևորությանը՝ նշելով, որ համատեղ ջանքերով նոր խթան կարող են հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխադարձ համագործակցության միջոցով նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն


















































