Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»

Սեպտեմբեր 07,2026 12:05 Share

Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տված հարցազրույցում Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և ԵՄ անդամակցության հեռանկարին։

Պատասխանելով այն պնդումներին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարումը ստանձնել է եվրոպական ինտեգրման գործընթացը տորպեդահարելու նպատակով՝ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարանջատել եվրոպական ինտեգրումը և Եվրամիությանն անդամակցությունը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» միանշանակ կողմ է եվրոպական ինտեգրմանը և պատրաստվում է նախաձեռնողական քաղաքականություն վարել այդ ուղղությամբ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկություններ, որոնք կմոտարկեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները, կնպաստեն Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և պետական ինստիտուտների աշխատանքի բարելավմանը։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցին՝ Հարությունյանը նշել է, որ այսօր արդեն եվրոպամետ շրջանակներում են մտահոգություններ հնչում հենց Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների առնչությամբ։

Հարությունյանը նշել է, որ այդ հայտարարություններից բացահայտ դարձավ, որ գործող իշխանությունները նույնիսկ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործող իշխանությունը քաղաքացիների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ընդունել է՝ արհեստականորեն կանխելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930