Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները կմշակեն առևտրատնտեսական համագործակցության կոնկրետ հարցերը, որոնք Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը մատնանշել են Բիշքեկում կայացած բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում, և սա շատ կարևոր հանդիպում էր, այն բավական բովանդակալից էր, նշվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք կոնկրետ հարցեր», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը հավելելով՝ բարձրացված հարցերի հետագա մշակմամբ կզբաղվեն Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները։


















































