Լրահոս
Օրվա լրահոսը

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ

Սեպտեմբեր 07,2026 15:10 Share

Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։

Նշենք, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ հայաստանյան առցանց տիրույթում օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպությունների կողմից առաջարկվող խաղային ծառայությունների ու գովազդների լայնորեն տարածմամբ։ Գործող վարչարարական գործիքներն այս պայմաններում բավարար արդյունավետություն չեն ապահովում, քանի որ օտարերկրյա կազմակերպությունները գործում են ՀՀ իրավական դաշտից դուրս։

Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վերնշյալ կարգավորումները չեն սահմանափակում օրինական խաղային գործունեությունն, այլ ուղղված են բացառապես լիցենզավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը, լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությանն ու հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն՝  ոլորտում առկա ռիսկերի կանխարգելման միջոցով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930