Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով. փաստաբան

Սեպտեմբեր 07,2026 15:00 Share

Փաստաբան Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով:

2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:

Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է:

Արդեն այսօր, քաղաքացին դիմել է ինձ՝ ստանձնելու նրա շահերի պաշտպանությունը: Բոլոր վնասվածքները մասնավոր կենտրոնում բժշկական զննությամբ ֆիքսվելու են և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և Դատախազությանը: Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:

Ակնկալում ենք նույնիսկ հանցագործություն չհամարվող՝ մանր չափերով թմրամիջոց պահելու «զանցանքը» (վարչական իրավախախտում) անձի վրա բարդելու և խոշտանգման միջոցով «հանցանքի» ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր ԲՈԼՈՐ անձանց պատասխանատվությունը, քանի որ նման գործելակերպով իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ու անվերադարձ կերպով արատավորում են նաև իրենց տասնյակ ու հարյուրավոր բարեխիղճ գործընկերների համբավը և Հայաստանի Հանրապետության ՝ որպես ժողովրդավարական պետության համբավը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930