ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չկայացավ։
Դատավոր Արամ Գրիգորյանի աշխատակազմից Aravot.am-ին տեղեկացրին, որ մեղադրյալների պաշտպաններից մեկը դիմել էր դատարանին խնդրանքով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այսօր չի կարող ներկա գտնվել հիմնական դատալսումներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































