Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք, թուրքական երկաթգիծը կառուցվի, հետո նստենք ու ափսոսա՞նք․ Արման Եղոյան. «Ա1+»

Սեպտեմբեր 07,2026 23:38 Share

«Հնարավոր է, որ բոլոր հարցերում խաղի կանոններ փոխվեն։ Խաղի կանոններն արդեն փոխվել են։ Խաղի կանոն ասելով՝ ես նկատի ունեմ կոնֆլիկտի հարացույցից դուրս կանոնների դիտարկումը։ Եվ մեծ հաշվով՝ մենք դրանով ենք զբաղված՝ այս նոր իրողություններում մեր և Ռուսաստանի հարաբերությունների նոր բովանդակության ձևավորմամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել Մոսկվայում և քննարկել երկու երկրներին հուզող հարցերը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է գույքագրվեն հայ-ռուսական հարաբերությունները։ Ի՞նչ է դա նշանակում։

«Գույքագրումը նշանակում է, գրել և դրա շուրջ ընդհանուր մոտեցումներ գտնել։ Կարող է, ինչ-որ կետի շուրջ մոտեցումը հարյուր տոկոսով մնա նույնը, կարող է, 90 կամ 10 տոկոսով մնա նույնը»,- հավելեց պատգամավորը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930