Մայիսի 17-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանում՝ Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների հատման հատվածում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հինգ անձ ճանաչվել է տուժող։ Վթարին մասնակցել են «Mercedes-Maybach» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքից հետո ինֆորմացիայի սկզբնաղբյուր shamshyan.com-ը տեղեկություն հրապարակեց, որ պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ «Մերսեդես-Մայբախ»-ը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որը վթարի պահին գտնվել է մեքենայում, իսկ մեքենան, ըստ շրջանառվող տեղեկությունների, վարել է նրա հետ գտնվող կինը։
Մեկնաբանության համար դիմեցինք ՀՖՖ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին՝ պարզելու, թե ինչ է մեկնաբանում նա իրեն պատկանող մեքենայի վթարի մասով։
Կարդացեք նաև
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն, անդրադառնալով վթարին, նշեց, որ տվյալ մեքենան իր կնոջն է պատկանում, որի ղեկին եղել է կնոջ վարորդը։
Եշիշե Մելիքյանի խոսքով՝ և՛ ինքը, և՛ կինը մեքենա չեն վարում, քանի որ ունեն անձնական վարորդներ։ Նրա խոսքով՝ ինքը վթարի ժամանակ մեքենայի մեջ չի եղել։
Ի դեպ, Եղիշե Մելիքյանը հիմա շրջում է այս լուսանկարի գերթանկարժեք ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում



















































