Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Ուկրաինային կտրամադրվի եւս 3,2մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

Սեպտեմբեր 08,2026 20:35 Share

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը X հարթակում.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ միասին ողջունում եմ անդամ պետությունների համաձայնությունը՝ Ուկրաինային բացառություն տրամադրելու մասին, որը թույլ կտա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար անհրաժեշտ կարևոր բաղկացուցիչներ ձեռք բերել։

Հաջորդ՝ 3,2 միլիարդ եվրոյի հատկացումը հնարավորություն կտա Ուկրաինային ավելի լավ պաշտպանել իր երկինքը Ռուսաստանի հարձակումներից։ Սա լրացնում է «Ուկրաինային աջակցության վարկի» շրջանակում արդեն հատկացված 8,4 միլիարդ եվրոն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համար։

Մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել՝ աջակցելու Ուկրաինային և ամրապնդելու Եվրոպայի պաշտպանունակությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել