Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքվում քննարկել է խաղաղության գործընթացն ու TRIPP-ը

Սեպտեմբեր 08,2026 21:32 Share

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Ադրբեջան այցելած ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ՝ տեղեկացնում է ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, խաղաղության գործընթացի առաջմղմանը, երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Էլնուր Մամեդովի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքների շուրջ:

Քննարկվել են TRIPP-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև երթուղու ենթակառուցվածքների շինարարությունը համակարգող TRIPP Development Company-ի ստեղծման հարցը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգին ու Ռազմավարական գործընկերության մասին խարտիայում ամրագրված ուղղություններով հետագա համագործակցության հեռանկարներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել