Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի «Քիմիկների» գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Սեպտեմբեր 08,2026 22:49 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների զոհվելու, գերեվարվելու, անհետ կորելու հիմքով Անդրանիկ Մակարյանի, Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի գործով շարունակվեց մեղադրական եզրակացության ծավալով ներկայացված վկաների հարցաքննությունը։

Կողմերը շարունակեցին դեռեւս նախորդ դատական նիստից հետաձգված Գարիկ Գասպարյանին հարցեր տալը։ Հարցաքննության ընթացքում դատարանի դահլիճում միացվեց Գարիկ Գասպարյանի արած չորս ձայնագրություններից մեկը։ Եվ երբ հայտնի դարձավ, որ դրանց ընդհանուր տեւողությունը շուրջ մեկ ժամ է, դատարանը նպատակահարմար գտավ Գարիկ Գասպարյանի հարցաքննությունը հետաձգել, որպեսզի այդ ձայնագրությունները կրիչի տեսքով ներկայացվեն դատարանին, մեղադրող եւ պաշտպանական կողմերին, որպեսզի վերջինները հնարավորություն ունենան անշտապ ծանոթանալու ձայնագրությունների բովանդակությանը եւ կարողանան հետագայում հստակ ձեւակերպել իրենց հարցերը տվյալ վկային։

Այնուհետեւ հարցաքննվեցին վկաներ Լաուրա Ներսեսովան, Գայանե Սարոյանը եւ Գոռ Մելքոնյանը, որոնք որքան ներում էր հիշողությունը, պատասխանեցին հանրային մեղադրողի, տուժողների իրավահաջորդների եւ մեղադրյալների պաշտպանների բազմաբնույթ հարցերին։

Դրանից հետո նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 15։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930