«Երևանի փողոցների մաքրման համար ունենք 20 նոր շարժական փոշեկուլ։ Սա լինելու է առաջին խմբաքանակը, արդյունավետությունը վերջնական ապացուցվելուց հետո կշարունակենք նման սարքավորումներ ձեռք բերել…1 սարքի արժեքն է 10 մլն 900 հազար դրամ, ինչը նման սարքավորման համար բավականին խելամիտ գին է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Yerevan Mayor Tigran Avinyan attends the presentation and launch of new special cleaning equipment purchased by the Municipality of Yerevan at Shahumyan Square in Yerevan, Armenia
Նա ասաց, որ դրանք օգտագործման տեսանկյունից բավականին պարզ են: Հավելեց, որ շարժական փոշեկուլները կաշխատեն բոլոր վարչական շրջաններում, բայց կկենտրոնանան այն հատվածներում, որտեղ սանմաքրման ավելի մեծ խնդիրներ են առկա:

Yerevan Mayor Tigran Avinyan attends the presentation and launch of new special cleaning equipment purchased by the Municipality of Yerevan at Shahumyan Square in Yerevan, Armenia
«Մենք ուզում ենք միանգամից աղբի վերամշակման գործարան ստանալ և չենք ուզում միջանկյալ փուլ ունենալ։ Աղբի վերամշակման գործարանն այն վայրն է, որտեղ աղբը գնում ու վերամշակվում է։ Սանիտարական աղբավայրը, այնուամենայնիվ, շարունակում է աղբավայր մնալ, մի քիչ ավելի կոկիկ և կազմակերպված։ Մենք ուզում ենք մի փոքր ավելի մեծ քայլով առաջ գնալ և ունենալ աղբի վերամշակման գործարան Երևան քաղաքում»,-ընդգծեց նա:

Yerevan Mayor Tigran Avinyan attends the presentation and launch of new special cleaning equipment purchased by the Municipality of Yerevan at Shahumyan Square in Yerevan, Armenia
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ավինյանն ասել է նաև, որ Աջափնյակի մետրոյի ծրագրում առաջընթաց կա, պետք է ծրագրի կառավարիչ ընտրվի, իրականացվի տեխնիկական վերահսկողություն, ապա ընտրվի մետրոյի կայարանի շինարարությունն իրականացնող ընկերությունը: Իսկ հնարավո՞ր է՝ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, Տիգրան Ավինյանն ասել է, որ ռուսական ընկերությունները դիտարկվում են, բայց կյանքը ցույց կտա, թե որ ընկերությունը կընտրվի։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































