Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չկա գիտակցում, որ ձևավորած համակարգը չի աշխատում, ինչո՞ւ պետք է փոխեն. Արտակ Քյուրումյան

Սեպտեմբեր 09,2026 16:02 Share

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ և այսօր PISA-2025-ի վերաբերյալ գրառումներ տեսա։

Երեկ կից ներկայացվող գրառումով մի քանի գործընկերներով կիսվեցինք, ներքին «թեթև» քննարկում ունեցանք։

Երբ PISA-2025-ի արդյունքների վերաբերյալ ԿԳՄՍՆ այս գրառումը կարդում եք, ձեզ մոտ տպավորություն ստեղծվո՞ւմ է, որ խնդիր ունենք։

Կրթության բովանդակային մասի մասնագետ չեմ, դրանից ոչինչ չեմ հասկանում։

Մի քիչ հասկանում եմ կառավարումից։ 2025թ մոտավորապես հոկտեմբերից հանրակրթության կառավարման և դպրոցների ղեկավարման համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն եմ կատարում։ Անձնական նախաձեռնություն է։ Որևէ մեկը չի ֆինանսավորում։ Մոտ 3 տասնյակ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍՆ, ՀՀ վարչապետի աշխատակազմ, մի քանի մարզպետարան, անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Ուղարկածս հարցումների մի մասին բովանդակային պատասխան չեմ ստացել, մի մասին պատասխանել են, հղում կատարելով օրենքների (չնայած ես տվյալ եմ ուզել, այլ ոչ թե որպեսզի ինձ օրենքից մեջբերումներ անեն)։

Հանրակրթության կառավարման և դպրոցների ղեկավարման համակարգում աղետալի վիճակի է։ Արդեն երկար ժամանակ Հայաստանի մի քանի հարյուր դպրոց տնօրեն չունի։ 2026թ սեպտեմբերի 1-ից ԿԳՄՍՆ-ն իր վրա է վերցրել բոլոր դպրոցների տնօրենների նշանակման գործընթացը։ Ավելի վատ է լինելու։ Երևանում նստած ԿԳՄՍՆ պաշտոնյաները չգիտեն և չեն կարող իմանալ, թե ինչ է կատարվում Սյունիքի, Տավուշի, Շիրակի և մնացած մարզերի հեռավոր գյուղերի դպրոցներում։ Իրենք կարող են որոշել դրանք օպտիմալացնել, առանց այդ բառն օգտագործելու, անունը դնելով «միավորել»։

Ապակենտրոնացման փոխարեն Հայաստանի կառավարումն ավելի ու ավելի են կենտրոնացնում Երևանում։

Եթե չկա գիտակցում, որ ձևավորած համակարգը չի աշխատում, ինչո՞ւ պետք է փոխեն։

Այս վիճակն է գրեթե բոլոր նախարարություններում, գրեթե բոլոր ոլորտներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել