Լրահոս
Օրվա լրահոսը

Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն. ՀՌՀ

Սեպտեմբեր 09,2026 21:49 Share

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 6 (վեց) հարց`

1․ «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 30 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

2. «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ․» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 28 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

3. «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 25 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

4․ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 24 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

5. «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 27 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

6․ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 26 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Նիստի օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովի` սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթները ներկայացրեց իրավական ապահովման բաժնի պետը։

Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության, լսողական հեռարձակողները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:

Նիստին ներկա ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամի չափով։

Որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930