Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը». Վարդան Ոսկանյան

Սեպտեմբեր 16,2026 23:40 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Խաղաղության հանդեպ խնամք»՝ գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագայում իմաստազուրկ արտահայտությունը մի կողմ թողնելով, պետք է արձանագրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ վարչախմբի պարագլուխը և նրա օգնական հորջորջվող ոմն Հիքմեթ Հաջիևն առնվազն երեք դրվագով հստակ քարոզչական ուղեգիծ են առաջ մղել երկու միմյանց շաղկապված ուղղություններով՝

հայկական հոգևոր, քաղաքակրթական և մշակութային ժառանգություն արհեստածին Ադրբեջանի կողմից վերահսկվող ողջ տարածքում, իբր, գոյություն չունի,
Հայաստանը պետական (sic!) մակարդակով, իբր, վարել է Արցախի տարածքում մահմեդական սրբավայրերի ավերման և պղծման քաղաքականություն։

Ընդ որում, բոլոր երեք վերոհիշյալ դրվագները կապված են այս բացահայտ սուտը և կեղծիքը միջազգային տարբեր շրջանակներում տարածելու հետ։

Ինձ համար առայժմ մեծամասամբ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը, բայց փաստ է, որ այն առկա է, և ամենավարդագույն ակնոցներով իսկ դիտարկելիս, այն «խաղաղության հանդեպ խնամք», մեղմ ասած, չի կարելի համարել։

Դրվագներից վերջինը եղել է հենց այսօր՝ Դուբայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930