Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի գործով նիստը:
Պաշտպան Վահե Միսակյանն ասաց, որ պետք է վերացնել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մամիկոն Ասլանյանը ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Բացի այդ, պաշտպանը միջնորդեց նաև, որ հնարավորություն տրվի դատական նիստերն անցկացնել Մամիկոն Ասլանյանի բացակայությամբ՝ հատկապես ԱԺ նիստերի ժամանակ:
Դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնել: Գրավ խափանման միջոցը մնաց անփոփոխ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


















































