Sputnik Armenia. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ։
Նշվում է, թե Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը «հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը»։
Ավելի վաղ Վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել և նշել, որ պատմական Էրեթի Սուրբ Գևորգ մայր տաճարում և նրա տարածքում կատարվող աշխատանքները, մտահոգիչ են: Չնայած այն հանգամանքին, որ Կուրմուկի մայր տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է:



















































