44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»։
Ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրվել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հուշակոթողներին և շիրիմներին։ Ներկաները խնկարկել են, հարգանքի ու խոնարհումի տուրք մատուցել անմահ հերոսների հիշատակին։
Մարզպետ Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով անմահացածների հիշատակին՝ նշել է. «Մենք պարտք ենք երբեք չմոռանալու մեր ընկած նահատակներին, ովքեր զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության, մեր պետականության և ինքնիշխանության։ Մենք, որ այս հողի վրա ապրում ու շնչում ենք, պարտավոր ենք նրանց հիշել միշտ և մեծարել, որովհետև նրանք ամենաթանկն են տվել՝ իրենց կյանքը։
Եվ ո՞վ ենք մենք, որ մեր քրտինքը ափսոսանք այս հողի համար, որի համար նրանք տվել են անգնահատելին՝ կյանքը։ Նրանց հիշատակը մեր պարտքն է, իսկ նրանց սխրանքը՝ մեր պատասխանատվությունը»։
Կարդացեք նաև
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ



















































