Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանն արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի (CSI 1* W) Մեծ մրցանակի խաղարկությունում:
Սուքիասյանը «Լոգիկա» նժույգով հաղթահարել է 1,45 մ բարձրությամբ արգելքները և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։
ԿԳՄՍՆ



















































