Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի զբաղմունքներից մեկը ոչ միայն ընթերցանությունն է, որի մասին ռիլեր է նկարում, հեծանիվ վարելը, որը քարոզում է, այլ «բլոտ» թղթախաղն է, սակայն առավել ուշագրավ է պարտության նկատմամբ նրա վերաբերմունքը և ռեակցիան։
Փաստորեն, «բլոտ»-ում հաճախակի պարտությունները Փաշինյանին ստիպել են թողնել խաղը։ Մինչդեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որի ավարտին Հայաստանը ծանր կորուստներ ունեցավ՝ կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, Փաշինյանը վարչապետի պաշտոնից չհրաժարվեց, ավելին՝ նորից առաջադրվեց ու 6 տարի դեռ շարունակում է տարբեր ոլորտներում պարտությունների շղթան, այդ թվում և կառավարման մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի հետ բլոտ խաղալու մասին՝ նշելով, որ ինքն այն զույգի կազմում է եղել, որը հաղթել է վարչապետին։
Ավելին, Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել նաև իր ուրախությունը այդ հաղթանակի կապակցությամբ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



















































