Լրահոս
Օրվա լրահոսը

1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` «Անգլերեն առանց սահմանների» միջազգային օլիմպիադայում

Հոկտեմբեր 06,2026 13:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Hippo «Անգլերեն առանց սահմանների» 14-րդ միջազգային օլիմպիադայում:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Սպոլետո քաղաքում, որին մասնակցել է 70 երկրի 421 աշակերտ։ Միջազգային փուլին Հայաստանից մասնակցելու իրավունք էր ստացել 4 աշակերտ, որոնցից մասնակցել է 3-ը՝ Միլենա Մանուկյանը (7-րդ դասարան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), Եվա Ֆարշյանը (10-րդ դասարան, Այբ դպրոց) և Մարի Եդիգարյանը (12-րդ դասարան, Եվրասիա ավագ դպրոց)։

Այս փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Եվա Ֆարշյանն անժանացել է բրոնզե մեդալի։ Միջազգային փուլի թիմը ղեկավարել է Հերմինե Մելքոնյանը (PTE (Pearson International Certificate)՝ միջազգային բանավոր քննություն ընդունող (քննավար) անգլերենի մասնագետ, ՄԱՌՄԱԳ ՍՊԻ տնօրեն), որը միաժամանակ հանդիսանում է Hippo «Անգլերեն առանց սահմանների» օլիմպիադայի՝ երկրի համակարգող։

Միջազգային փուլի մասնակիցների համար ընդունելություն է կազմակերպվել Իտալիայում ՀՀ դեսպանատանը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։

Hippo «Անգլերեն առանց սահմանների» միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար աշակերտները պետք է հաղթահարեն մի քանի փուլեր։ Մասնավորապես՝ բոլոր ցանկացողները դպրոցում կամ առցանց ձևաչափով մասնակցում են նախնական փուլերին։ Նախնական փուլում տվյալ երկրում առավելագույն միավորները (մասնակիցների 20%-ից ոչ ավելին) ստացած աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու ազգային փուլին, որն անցկացվում է առանձին քաղաքներում կամ առցանց ձևաչափով։ Ազգային փուլում 50%-ից ավելի միավորներ ստանալու դեպքում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու փլեյ-օֆֆի ընտրական փուլերին, որոնց արդյունքում ձևավորվում է միջազգային փուլի մասնակիցների կազմը։

Միջազգային փուլի մասնակիցները, ինչպես նաև այն մասնակիցները, որոնք չեն ստանում միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն, սակայն իրենց միավորներն ազգային փուլում կազմում են 70% և ավելին, հնարավորություն են ստանում մասնակցելու մայրցամաքային փուլին։

Մայրցամաքային փուլը 5 տարիքային խմբերով անցկացվել է այս տարվա մայիսի 18-21-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում, որին 45 երկրի ավելի քան 1200 աշակերտ է մասնակցել։ Հայաստանի 16 կրթօջախի 38 աշակերտ մասնակցել է անցկացված մայրցամաքային փուլին և արժանացել 1 ոսկե (Մարի Եդիգարյան, Եվրասիա ավագ դպրոց, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Լիլի Դաղլարյան, Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, 4-րդ դասարան) մեդալների։

Հայաստանի թիմը մայրցամաքային փուլում ղեկավարել են Հերմինե Մելքոնյանը (երկրի համակարգող), Ալիս Դուրգարյանը (Գլոբալ Բրիջ կրթահամալիր), Աննա Հակոբյանը (Էվրիկա դպրոց), Ռուբինա Ծատուրյանը (Եվրոպական դպրոց), Ռոզա Սուքիասյանը (Օհանյան կրթահամալիր) և Գայանե Օհանյանը (Գորիսի ԳՕ կենտրոն):

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031