«Ես առաջին գծում էի, բանը հարվածներին չէր հասել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով՝ Շաքիում տեղի ունեցած դեպքի եւ բանակում ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրության նպատակով, Արթուր Խաչատրյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը ողջունում է եւ կմիանա այս նախաձեռնությանը։
«Այն բարոյահոգեբանական վիճակը, որն ստեղծվել է բանակում, որի անմիջական հետեւանքը սպանություններն ու ինքնասպանություններն են, չի կարող չմտահոգել։ Անվտանգային այն միջավայրը, որը ստեղծվել է բանակում, որի անմիջական հետեւանքն անզգուշությամբ առաջացած մահերն են, պետք է պատշաճ քաղաքական, մասնագիտական գնահատականների ենթարկվեն։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ դժբախտ դեպք տեղի ունեցավ Ղազախստանում, Ղազախստանի պաշտպանության նախարարը միանգամից հրաժարական տվեց։ Հայաստանում մենք տեսնում ենք, որ պաշտպանության նախարարը բացարձակապես որեւէ մտադրություն չունի, չնայած այս բոլոր իրադարձությունների համադրումն ապացուցում է, որ ինքը կոմպետենտ չէ եւ այս պաշտոնի, այս պատասխանատվության համար հարիր անձ չէ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալում Շաքիում տեղի ունեցածին՝ պատգամավորն ասաց, որ զինված ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, Ադրբեջանի իշխանությունները ՀՀ իշխանություններին տեղյակ են պահել։ «Իսկ ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները՝ որեւէ բան չեն արել՝ հույսը դնելով, որ այդ երեք երեխաների մայրը ադրբեջանցի զինված ասկյարին կվնասազերծի։ Այստեղ արդեն ոչ միայն բանակի, այլեւ ԱԱԾ եւ ոստիկանության գործունեության մասին պետք է խոսենք»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































