Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

Հոկտեմբեր 06,2026 20:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումի շրջանակներում “Connectivity and Infrastructure: Building Armenia’s Next Decade” (կապակցվածություն և ընթակառուցվածքներ, կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը) պանելային քննարկմանը։

Պանելի հիմնական հարցադրումն էր՝ ինչպես կարող է Հայաստանը օգտագործել իր աշխարհագրական դիրքը և ենթակառուցվածքների զարգացումը՝ նոր տնտեսական հնարավորություններ բացելու և երկարաժամկետ աճ ապահովելու համար։

Վարդան Ջհանյանը ընդգծել է, որ ենթակառուցվածներում ներդրումներին զուգահեռ նույնքան կարևոր է չափորոշիչներում ներդրումները։ Հայաստան անհրաժեշտ է ներմուծել ոչ միայն կապիտալ, այլև չափանիշներ, այդ չափանիշները ներդնող ծառայություներ։

Այսպես, օրինակ ԶՊՄԿ-ն, որ այսօրվա ֆորումի հովանավորներից մեկն էր, բրիտանական մի քանի առաջատար ընկերությունների ծառայութուններից է օգտվում, հատկապես բնապահպանական ոլորտում։

Անգլիական խոշորագույն ինժեներական ընկերություններից մեկը աշխատում է ԶՊՄԿ պոչամբարի կառավարման ծրագրի վրա։

Ընկերության բնապահպանական հետազոտությունները իրականացնում է մեկ այլ բրիտանական ընկերությունը, որը լավագույններից է աշխարհում։ Ըստ Ջհանյանի, միջազգային բզինես համագործակցության կարևոր կոմպոնենտներից մեկը պետք է լինի հենց չափանիշների ներմուծումը։

Այս համատեքստում նա նաև ընդգծել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նածաձեռնությունը (EITI), որը սկիզբ է առել հենց Միացյալ Թագավորությունում, և այսօր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս նախաձեռնության ներդրումը համարվում է լավագույն օրինակներից մեկը՝ ապահովելով ոլորտի անդամ է և թափանցիկության ոլորտում այս նախաձեռնությունը լավագույն արդյունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել