Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն, կփոփոխվեն կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքերը

Հոկտեմբեր 06,2026 22:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն․ կացության կարգավիճակ տրամադրելու բոլոր հիմքերով վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Այս բարեփոխումը նպատակ ունի բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։

✅ Ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակ տալու դիմումների քննարկման և համապատասխան վարույթների իրականացման համար սահմանվում են պետական տուրքեր։

✅ Միաժամանակ, նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։

✅ Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կսահմանվի 150 000 դրամ՝ նախկին 105 000 դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ 250 000 դրամ՝ նախկին 140 000 դրամի փոխարեն։

✅ Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30 000 դրամի չափով։ Ներկայումս նման ծառայության համար պետական տուրք սահմանված չէ։

✅ Բացի այդ, 2027 թվականի հունվարի 1-ից պետական տուրք կսահմանվի նաև աշխատանքային վիզայի տրամադրման համար՝ 15 000 դրամի չափով։
Փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների արդիականացման ու վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031