Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում

Հոկտեմբեր 07,2026 12:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում։

Ադրբեջանցի զինծառայողը մտնում է Հայաստանի տարածք, սակայն ՀՀ վարչապետի համար դեռ պարզ չէ՝ նա ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ պարզապես մոլորվել է։

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հայկական զինծառայողը հայտնվեր Ադրբեջանի տարածքում, Ալիևը նրան «մոլորված զինվոր» կհամարե՞ր։

Բայց ամենաուշագրավը նույնիսկ սա չէ։

Փաշինյանն ասում է՝ ադրբեջանցի զինծառայողի և Բաքվում պահվող հայ գերիների հարցերը «տարբեր թեմաներ են» և միմյանց հետ չպետք է կապել։

Այսինքն՝ ադրբեջանցի զինվորի վերադարձը պետք է դիտարկել որպես սովորական ընթացակարգ, իսկ Բաքվում պահվող հայերի ազատությունը՝ որպես բոլորովին այլ հարց։

Իսկ եթե վաղը Հայաստանից զինվոր անցնի Ադրբեջան, Փաշինյանի տրամաբանությամբ, բա մենք ո՞ւմ ենք տալու։

Այս հարցն ինքն է հնչեցնում, բայց չի տալիս ամենակարևոր պատասխանը։

Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն՝ հատկապես զինվորին։ Եվ եթե Ադրբեջանի զինծառայողը ապօրինի հայտնվել է Հայաստանի տարածքում, նրա հետագա ճակատագիրը չի կարող որոշվել այնպես, կարծես տեղի է ունեցել ընդամենը սահմանային «փոխադարձ անցուդարձ»։

Առավել ևս՝ երբ նույն պահին Բաքվում հայեր են պահվում։

Եվ սա դեռ ամենը չէ։

Փաշինյանի մյուս «բացատրությունն» էլ ավելի վտանգավոր է։

Նա ասում է՝ քանի որ «խաղաղություն է», զինվորների զգոնությունը թուլացել է, և մարտական դիրքում չքնելու մոտիվացիան պակասել է։

Այսինքն՝ այն պայմաններում, երբ Հայաստանի սահմանին ադրբեջանական զինծառայողը կարողանում է հայտնվել հայկական բնակավայրում, նիկոլներն ասում են՝ «խաղաղություն է»։

Համոզված եմ, սա ոչ թե պարզապես խոսքի անհաջող ձևակերպում է։

Սա պետական մտածողության խնդիր է։

Երբ թշնամու զինծառայողի հայտնվելը Հայաստանի տարածքում փորձում են նախ և առաջ ներկայացնել որպես «մոլորվելու» հնարավոր դեպք, իսկ հայկական զինվորի զգոնության թուլացումը բացատրում են «խաղաղությամբ», մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացահայտ ստում է՝ իրականությունը հարմարեցնելով իր «խաղաղության օրակարգին», այլ ոչ թե իր օրակարգը՝ իրականությանը։

Իսկ ամեն բան առավել, քան հստակ է։ Սահմանը սահման է։ Զինվորը՝ զինվոր է։ Գերին՝ գերի է։ Իսկ պետության առաջին պարտականությունը սեփական երկրի և սեփական քաղաքացու անվտանգությունն է։

Մնացած ամեն ինչ՝ դավաճանության, անկարողության արդարացումներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031