«2021-ից գլուխ էինք ջարդում, թե որտեղից է Նիկոլ Փաշինյանի սերն առ ժիգուլի գալիս։ Հիշում եմ Միմինոն՝ «Эти жигули чем думают, под ногами крутятся, крутятся», էդ կրուտիտն է։ Նայում եմ Փաշինյանի հարցազրույցը, Նիկոլ Փաշինյանին լրագրողը հարցնում է՝ ասում՝ Ձեր իշխանության ժամանակ կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված մարդուն ո՞նց է ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրում։ 10 րոպե լսում եմ, չեմ հասկանում՝ ինչ է ասում»,- Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ասում է՝ հարցազրույցն եմ նայում, նայում՝ չեմ հասկանում։ Դրա համար մարդը գրել է՝ ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը պարզամիտներին, խորագիտություն՝ երիտասարդներին միտքն ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի իմաստուն լինի․․․»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































