Լրահոս
Օրվա լրահոսը

2009 թվականին Ավետիք Օրդյանին մեղադրանք է առաջադրվել՝ բազմիցս խաբեության միջոցով տարբեր անձանցից հափշտակել է բջջային հեռախոսներ, ոսկյա մատանի, ոսկյա շղթա, գումարներ և այլ ոսկյա զարդեր. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2026 10:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ կուսակցությունից հեռացվել է նաև ՔՊ կուսակցական Ավետիք Օրդյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակից էր։

Եվ ահա, 2009 թվականին Ավետիք Օրդյանին մեղադրանք է առաջադրվել՝ բազմիցս խաբեության միջոցով տարբեր անձանցից հափշտակել է բջջային հեռախոսներ, ոսկյա մատանի, ոսկյա շղթա, գումարներ և այլ ոսկյա զարդեր։

Այս արարքի համար Ավետիք Ալբերտի Օրդյանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման երկու (2) տարի ժամկետով։

Մեզ հասած տեղեկությունների՝ նրա նմանօրինակ գործողությունների մասով ներկայումս ևս քրեական վարույթ կա։

Հիշեցնենք, որ վերջին նաև ՔՊ-ում է վատ վարք դրսևորել, ինչի համար վարչությունը որոշել է նրան հեռացնել կուսակցությունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031