Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուս թենիսիստուհի Ալինա Չարաեւան Պեկինում ընթացող China Open մրցաշարի չորրորդ շրջանում համառ պայքարում 1։6, 6։2, 4։6 հաշվով տանուլ է տվել կորտի տերերից Չժեն Ցինվանին։ Դիմակայությունը շարունակվել է 2 ժամ 13 րոպե։
Հիշեցնենք, որ Չարաեւան առաջին շրջանում պարտության է մատնել ուկրաինուհի Յուլիա Ստարոդուբցեւային, երկրորդում հաղթել է աշխարհի թիվ 1 ռակետ, ղազախստանցի Ելենա Ռիբակինային, երրորդում առավելության է հասել մեծբրիտանացի Սոնայ Կարտալի նկատմամբ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































