Karabakh Records. Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով։
Տղամարդու խոսքով՝ Նախիջևանում աշխատանքի տեղավորվելու խնդրանքով դիմելուց հետո իրեն ձերբակալել են 30 օրով։ Այժմ, ինչպես պնդում է Աբբասովը, դատարանի որոշմամբ իրեն սպառնում է կալանավորումը։
Աբբասովը նաև հայտարարել է, թե Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը տեղի բնակիչներին սպառնում է ազատազրկմամբ։



















































