Սեպտեմբերի 27-ին Տոկիոյում՝ Shinjuku Sports Center-ում, անցկացվեց 2026 All Japan Kudo Senior Selection Championship մրցաշարը։
Հայաստանը մրցաշարում ներկայացրեց Հայաստանի Կուդոյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բագիյանը, որը ցուցադրելով բարձրակարգ պատրաստվածություն, մարտական ոգի և մեծ փորձ՝ գրավեց առաջին հորիզոնականը և դարձավ մրցաշարի չեմպիոն։
Ճապոնիայում՝ Կուդոյի հայրենիքում, նման բարձր մակարդակի մրցաշարում գրանցած այս հաղթանակը կարևոր ձեռքբերում է ինչպես Կարեն Բագիյանի, այնպես էլ Հայաստանի Կուդոյի ֆեդերացիայի և ամբողջ հայկական Կուդոյի համար։
«Հայաստանի կուդոյի ֆեդերացիա» ՀԿ



















































