Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Ներկայացվել են ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Հոկտեմբեր 09,2026 23:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեում թվային տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի վերաբերյալ թեմատիկ քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է թվային փոխակերպման դերը՝ որպես կայուն զարգացման, նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժ։

Պատվիրակությունը ներկայացրել է ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, թվային հմտությունների կատարելագործումը և նորարարական ստարտափներին աջակցությունը։

Պատվիրակությունն անդրադարձել է նաև հոկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի և միջտարածաշրջանային հիմնական խմբի համատեղ նախաձեռնությամբ ներկայացված «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի ընդունմանը։

Վերահաստատել է միջազգային համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է նպաստել փոքր և դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսությունների աշխարհագրական սահմանափակումների հաղթահարմանը, միջազգային շուկաներ հասանելիության ընդլայնմանը և կայուն զարգացման առաջմղմանը։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031