Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս

Հոկտեմբեր 12,2026 16:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի, հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս պետության կարիքների համար համայնքային հիմնարկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, պայմանագրով նախատեսված ապրանքների գերակշռող մասը չմատակարարված լինելու պայմաններում, առանց բավարար հիմնավորման, էլեկտրոնային համակարգով հաստատել է վճարման հանձնարարականներ, որի արդյունքում իրավաբանական անձին վճարվել է 22 մլն ՀՀ դրամ: Նշված գումարից, սակայն, շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի ապրանք փաստացի չի մակատակարարվել հիմնարկին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել