Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով և ստեղծել իր համար իբր ծայրահեղական ապագա ընդդիմության կերպար, որի հանդեպ ցանկացած քայլ կլինի ավելի քան արդարացված. Տաթեւիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 12,2026 23:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի ՖԲ գրառումը.

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում։ Արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ է դարձել դպրոցներում միանման հագուստ կրելու մասին կառավարության որոշումը, որն ընդունվել է սեպտեմբերի 21-ին։ Այդ որոշումից հետո դպրոցներից սկսել են դուրս հրավիրել հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին։ Սա բողոքի մեծ ալիք է առաջացրել հարևան երկրում։ Տեսանյութերից մեկում աշակերտները ցույցի են դուրս եկել «Հիջաբը մեր ընտրությունն է» պաստառներով։ Այսօր արդեն ընդդիմադիր որոշ օգտատերեր գրում էին ինտերնետի սահմանափակումների մասին։

Առանձնահատուկ ուշագրավ էր այս թեմայով Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը, որտեղ հաղորդավարը բառացի ասում է․ «Պետությունը հակազդելու է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է մեր ազգային ինքնության մեջ արաբա-պարսկական արժեքների ներդրմանը, ինչպես նաև՝ դպրոցական տարիքից սկսած՝ մեր երեխաների մտածելակերպն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները փոխելուն կամ աղավաղելուն»։

Այս տեքստից տպավորություն է ստեղծվում, որ սա դպրոցական հագուստի մասին չէ, այլ ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Ըստ էության՝ Ադրբեջանում փորձում են իրանական, արաբական կամ առհասարակ մահմեդական հագուստը ներկայացնել որպես հետամնացության նշան, իսկ այդ ֆոնին Ադրբեջանին տալ առաջադեմ երկրի պատկեր։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Ադրբեջանը փորձում է իրեն հստակ դիրքավորել մահմեդական աշխարհում, հատկապես՝ հակահայկական օրակարգերի համատեքստում։

Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով և ստեղծել իր համար իբր ծայրահեղական ապագա ընդդիմության կերպար, որի հանդեպ ցանկացած քայլ կլինի ավելի քան արդարացված։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031