Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս

Հոկտեմբեր 13,2026 10:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Factor. Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել հունիսյան ընտրություններին ընդառաջ օտարերկրյա միջամտությանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն ամփոփելիս։

«Մենք ապատեղեկատվության դեմ պայքարի մեր վերապատրաստման ծրագրերն ընդլայնել ենք՝ ընդգրկելով 65 երկիր։ Արգելափակել ենք Աֆրիկայում ռուս վարձկանների հավաքագրման ցանցի հետ կապված տասնյակ կայքեր և հարյուրավոր գովազդներ, ինչպես նաև հաջողությամբ օգնել ենք Հայաստանին՝ դիմակայել օտարերկրյա միջամտությանը հունիսյան ընտրություններին ընդառաջ»,- ասել է նա։

Ըստ Կալլասի՝ որպես հաջորդ քայլ՝ առաջարկում են պատժամիջոցների ցանկում 100 նոր ընդգրկում՝ թիրախավորելով Ռուսաստանի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության՝ FIMI-ի ենթակառուցվածքը։

«Նաև կդիտարկենք ավելի սերտ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, որոնց հետ ունենք անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերություններ»,- ասել է նա։

Կալլասը հիշեցրել է, որ ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում գրեթե 1,600 նոր ընդգրկում, որոնց ավելի քան կեսը թիրախավորում է բալիստիկ հրթիռների արտադրական շղթան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031