Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2026 11:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Չորս պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Արման Պետրոսյանն առաջարկում է շքանշան տալ Շաքիի բնակիչ, իր երեխաներին ադրբեջանցի զինվորականից պաշտպանած ու դրա հետեւանքով ծանր վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանին:

«Առաջարկում եմ շքանշանով պարգեւատրել Անի Ասատրյանին, եւ ժողովրդի կողմից տրվող պարգեւատրման հիմնական նպատակն է իր քաջ սխրագործությունը գովերգելը, եւ որ Այծեմնիկից ու Սոսե մայրիկից հետո լինի պայքարող հայ կնոջ կերպար: Իր արածը մենք պետք է ամրագրենք որպես արժեք»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, արդեն նրան այցելել են եւ սիմվոլիկ «Մայր հերոսուհի» շքանշանն են հանձնել՝ որպես հայ կնոջ խիզախության ու պայքարի խորհրդանիշ:

Նա շեշտեց, որ բանակի ու ԱԱԾ-ի «ճեղքվածքների» հետեւանքով է, որ կինն է ստիպված եղել դիմակայել զինված ադրբեջանցուն:

«Ես իմ նախաձեռնության մասին բարձրաձայնելուց սկզբում հատուկ նշեցի, քանի որ պետությունը, իշխող քաղաքական ուժը չի պարգեւատրել կամ խրախուսանքի չի ներկայացրել տվյալ անձին, ուրեմն պետք է պարգեւատրենք մենք՝ ժողովուրդը»,- ասաց զրուցակիցս եւ նշեց, որ այս նախաձեռնության հետ կապված՝ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: Երկրորդ փուլում հայտարարելու են շքանշանի դիզայնի ու անվան մրցույթ, որտեղ կընտրվի լավագույն տարբերակը։ Երրորդ փուլում կհայտարարվի դրամահավաք, քանի որ շքանշանը ոսկյա է լինելու։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031