Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարացվեց ևս 3 ամսով

Հոկտեմբեր 13,2026 13:43 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր ևս երեք ամսով երկարացրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքի ժամկետը: Փաստաբանները պահանջել էին որպես այլընտրանքային խափանման միջոց` վարչական վերահսկողություն սահմանել նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու. գործարար Սևակ Գոմցյանի ինքնակամ շինությունը օրինականացնելու նպատակով 4 միլիոն դրամի չափով կաշառք պահանջելու մեջ։ Նա կալանավորվել էր մեկ տարի առաջ` հոկտեմբերի 20-ին, այս գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետը, որի նկատմամբ ևս սահմանվել է տնային կալանք և որը հրաժարվել էր ցուցմունք տալ այս գործով։ Իսկ գործարար Սևակ Գոմցյանը դատարանում հայտարարել էր, որ անձնապես չի ճանաչում, երբեք չի շփվել Վարդան Ղուկասյանի հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031