Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի ․ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուց հետո ականապատման «արագացման» թեզի հիմքում որևէ հրաման, քարտեզ, ստորաբաժանում կամ համեմատական տվյալ չկա․ «Փաստինֆո»

Հոկտեմբեր 14,2026 15:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Փաստինֆոն» շարունակում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:

Այսօր վերլուծում ենք «Ռազմական հանցագործություններ» խմբի մեղադրանքները:

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերագրվող արարք. Արգելված մեթոդներ` ականապատում. «առնվազն 1 087 226 ական» 1 166 702 հա տարածքում (սեպտ. 1988 – սեպտ. 2024))։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանի և ականապատման միջև կապը հաստատող ապացույց չկա։ Ներկայացված են Ադրբեջանի ականազերծման գործակալության ընդհանուր տվյալները և ականային պայթյուններից տուժածների ցուցմունքները։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուց հետո ականապատման «արագացման» թեզի հիմքում որևէ հրաման, քարտեզ, ստորաբաժանում կամ համեմատական տվյալ չկա։

Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 9 տարի ազատազրկում։

Տարոն Սիմոնյանի վերլուծությունը

Այս հոդվածով պատասխանատվություն կրում է նա, ով ինքն է կիրառում արգելված մեթոդներ կամ հրամայում է դա անել։ Դատավճռում չկա ոչ մի հրաման, ոչ մի ստորաբաժանում և ոչ մի ականապատված տեղանք, որը կապված լինի Ռուբեն Վարդանյանի հետ։

«Ականապատումն արագացել է» թեզը համեմատություն է, որը պահանջում է թվեր. որքա՞ն ական էր տեղադրվում մինչև նշանակումը և որքա՞ն՝ դրանից հետո։ Դատարանը այս թվերից ոչ մեկը չի բերում։

Հոդված 116.0.1, .2, .10, .11, .16, .18 — Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում (լայնածավալ ավերածությունների մեթոդներ, շրջակա միջավայրին վնաս, հարձակում քաղաքացիական բնակչության վրա, բռնություն և ունեցվածքի ոչնչացում, արգելված միջոցներ, պաշտպանվող անձանց ապօրինի պահում)։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել