Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք է բացահայտել

Հոկտեմբեր 14,2026 16:16 Share
Աջակցեք aravot.am-ին
pek

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։ Վարչության օպերատիվ-տեխնիկական բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում գործող ընկերությունը  խարդախությամբ հափշտակում է քաղաքացիների գումարները։ Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բլոգերներից մեկի կողմից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ է մատուցել՝ ստեղծել է հավելվածներ, որոնց  միջոցով առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի ծառայություն։ Այս նպատակով թողարկվել են  անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։

Պարզվել է, որ ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամ։ Վճարումները կատարելուց հետո նրանք ներառվել են ստեղծած հավելվածում, սակայն փաստացի հնարավորություն չեն ունեցել օգտվելու խոստացված տաքսի ծառայությունից կամ ստանալու եկամուտ։

Միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ընկերության աշխատակիցները քաղաքացիներին ներկայացել են կեղծ անուններով։ Բացի այդ, ընկերության հաշվեկշռում տրանսպորտային միջոցներ չեն եղել, ինչպես նաև չեն եղել գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ։ Չնայած դրան՝ վերջիններս քաղաքացիներին խոստացել են ֆինանսական ներդրումների դիմաց  բարձր եկամուտ տրամադրել ու  հնարավորություն ընձեռել  անվճար օգտվելու պրեմիում դասի ավտոմեքենաներից։

Քաղաքացիներից յուրաքանչյուրից վերցվել է 500 հազարից մինչև 2 միլիոն դրամի չափով գումար, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները  չեն կատարվել։

Ըստ ձեռք բերված տվյալների՝ խաբեության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին՝ նախքան նմանատիպ ծառայություններից օգտվելը կամ ֆինանսական ներդրում կատարելը, մանրամասն ուսումնասիրել առաջարկի պայմանները, ստուգել ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններն ու չհիմնվել միայն սոցիալական ցանցերում տարածվող գովազդային խոստումների վրա։

Մանրամասները` տեսանյութում

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031