Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հոկտեմբեր 14,2026 16:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակոըւթյան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Թաքուր Մայանկ Սինհան իր տպավորություններն է գրառել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և տպավորիչ շրջայցի համար՝ Հրաչյա Թաշչյանին և էքսկուրսավար Մերի Եղիկյանին հանձնելով հուշանվերներ։ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցի համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031